Համբուրգ քաղաքում կայանալիք G-20 գագաթնաժողովին մասնակցել պատրաստվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիա կմեկնի 250-հոգիանոց պատվիրակությամբ: Պատվիրակության անդամների ցուցակը թուրքական կողմը հանձնել է Գերմանիայի իշխանություններին,հաղորդում է «Արմենպրես»-ը՝ գերմանական Deutsche Welle-ին հղումով:
Պաշտոնական Անկարան անցնող շաբաթվա ընթացքում ինքնակամ թարմացրել է պատվիրակության մեջ ընդգրկված անդամների ցուցակը՝ հանելով այդտեղից Էրդողանի թիկնազորի այն անդամներին, ում նկատմամբ Միացյալ Նահանգներում հտախուզում է հայտարարված:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից պաշտոնական Անկարային հայտնել էին, որ չեն ցանկանում իրենց երկրում տեսնել Էրդողանի թիկնազորի այն 12 անդամներին, ովքեր Վաշինգտոնում հարձակվել էին ցուցարարների վրա և ում նկատմամբ կա կալանքի որոշում: