ԱՄՆ-ը «սև ցուցակի» երկրների հարսնացուներին և փեսացուներին երկիր մուտքի թույլտվություն է տվել

11:45     30 հունիսի, 2017

ԱՄՆ իշխանություններն այնուամենայնիվ երկիր կուտքի թույլտվություն են տվել «սև ցուցակի» վեց երկրների հարսնացուներին և փեսացուներին, հայտնում է РИА Новости-ն:

Ավելի վաղ նշվում էր, որ այդ երկրներից ԱՄՆ մուտքի իրավունք կստանան միայն նրանք, ովքեր ԱՄՆ-ում ծնողներ, երեխաներ, քույրեր կամ եղբայրներ ունեն:

Մյուս բարեկամական կապերը ամերիկյան իշխանությունները որոշել են չդիտարկել որպես մերձակա և դրանց հիման վրա երկիր մուտքի արտոնագիր չտրամադրել:

Այսօր ուժի մեջ է մտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աղմկահարույց միգրացիոն հրամանագիրը, որով 90 օրյա ժամկետով արգելվում է Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիներին մուտքը երկիր:


© armedia.am