Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին ավստրիական Մաուերբախում, հայտնում է РИА Новости-ն՝ դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրներին հղումով:
«Երկու երկրների արտաքին գործերի նախարարներին առաջարկվել է հանդիպել ԵԱՀԿ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում, որ կկայանա հուլիսի 11-ին ավստրիական Մաուերբախում: Ակնկալվում է, որ հանդիպմանը կմասնակցեն նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները», - հայտնել է գործակալության աղբյուրը: