Մոսկվա մեկնող երկու ուղևորատար ինքնաթիռ հայտնվել է կայծակի հարվածի տակ: Այս մասին Interfax-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը:
«Զեկույցի համաձայն՝ նախօրեին մթնոլորտային էլեկտրականության հարվածի տակ է հայտնվել Աստրախանից «Վնուկովո» օդանավակայան ուղևորվող «Բոինգ» ինքնաթիռը, ինչպես նաև՝ Պրահայից «Շերեմետևո» օդանավակայան ուղևորվող Airbus-ը: Ուղևորները և անձնակազմերի անդամները չեն տուժել», - ասել է աղբյուրը: