Ամերիկյան New York Post հրատարակչությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին երեք բառից կազմված հոդված է հրապարակել, հաղորդում է Gazeta.ru-ն:
Հոդվածը կոչվում է «Թրամփի թվիթերի մասին»: «Կա՛նգ առ: Պարզապես կա՛նգ առ», գրված է հոդվածում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նյու-Յորքում Թրամփի թվիթերի գրադարանում հերթ է գոյացել:
Գրադարանը The Daily Show սատիրական հեռուստաշոուի նախագիծն է, որը ներառում է Թրամփի «ամենահնչեղ և հիշվող» թվիթերյան գրառումները, այդ թվում՝ նաև ջնջվածները: