Facebook սոցիալական ցանցը iPhone և Android սարքավորումների համար մոտակա Wi-Fi որոնման նոր գործառույթ է թողարկել: Այդ մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը:
«Գտնել Wi-Fi» կոչվող գործառույթն անցյալ տարի սկսել է գործել մի քանի երկրներում: Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ այն արդյունավետ գործել է հատկապես այն տեղերում, որտեղ բջջային կապը լավը չի եղել:
Գործառույթն աշխատեցնելու համար անհրաժեշտ է մտնել սոցիալական էջ, որից հետո՝ «Լրացուցիչ» բաժին, որտեղ էլ գտնվում է «Գտնել Wi-Fi»-ը: