«Վրացական երազանք» կուսակցությունը Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում պաշտոնապես կառաջադրի Կախա Կալաձեի թեկնածությունը, հայտնում է apsny.ge-ն՝ հղում կատարելով կուսակցության առաջնորդ Արչիլ Տալակվաձեին։
Կալաձեի առաջադրման վերաբերյալ որոշումն արդեն իսկ ընդունված է։
Թբիլիսիի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան այս տարվա հոկտեմբերին։ Իրենց թեկնածուներին արդեն իսկ առաջադրել են ընդդիմադիր «Միասնական ազգային շարժումը»՝ «Ռուսթավի-2»-ի նախկին հաղորդավար և գլխավոր տնօրենի տեղակալ Զաալ Ուդումաշվիլիին, և «Շարժում հանուն ազատության-Եվրոպական Վրաստան» կուսակցությունը՝ պատգամավոր Էլենե Խոշտարիային։