Մեծ Բրիտանիայի իշխանությունները դիտարկում են թվային դաշտերի տեղադրման հարցը ռազմավարական նշանակություն ունեցող վայրերի և կամուրջների շրջակայքում ավտոմեքենաների միջոցով իրականացված ահաբեկչությունների շարքից հետո: Այդ մասին գրում է The Times ամսագիրը, հաղորդում է Gazeta.ru-ն:
Ամսագրի տվյալներով, Բրիտանիայի Տրանսպորտի նախարարությունը հետաքրքրված է արբանյակների համակարգի մշակմամբ, այսպես կոչված գեոտարածքների օգտագործմամբ, որոնք կօգնեն էլեկտրոնային խոչընդոտներ ստեղծել կարևոր օբյեկտների շուրջը:
Նախարարության տվյալներով, այս կամ այն շինությանը մոտեցող մեքենաների չտեղեկացված երթը համակարգիչները կամ կդանդաղեցնեն, կամ կանջատեն:
Բրիտանական իշխանություններն այս որոշումը բացատրում են ոչ վաղ անցյալում եղած ահաբեկչությունների կրկնությունը կանխելու ցանկությամբ: