Լոնդոնում ցուցարարները պահանջել են Թերեզա Մեյի հրաժարականը

10:16     2 հուլիսի, 2017

Տասնյակ հազարավոր մարդիկ շաբաթ օրը երթով անցել են Լոնդոնի կենտրոնական փողոցներով` պահանջելով վարչապետ Թերեզա Մեյի գլխավորությամբ գործող կառավարության հրաժարականը, հայտնում է Euronews-ը:

Բողոքի ակցիայի մասնակիցները կրել են "Not one day more՞"(«Ոչ մի օր ավել») կոչերով պաստառներ: Ակցիան կազմակերպվել է  "The People’s Assembly Against Austerity" («Կոշտ տնտեսության դեմ ազգային ժողով») խմբի կողմից:

Երթը Թրաֆալգար հրապարակով ընթացել է դեպի երկրի գլխավոր կառավարական շենքերի փողոց:

Ցույցի կազմակերպիչների հայտարարության մեջ ասվում է, որ իրենք դեմ են կոշտ տնտեսական միջոցներին, կրճատումներին և սեփականաշնորմանը հակված կառավարությանը:


© armedia.am