ԱԺԿ-ն կառաջադրի Բակո Սահակյանի թեկնածությունը՝ որպես Արցախի նախագահ

12:32     2 հուլիսի, 2017

Արցախի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) «Ժողովրդավարություն» խորհրդարանական խմբակցությունը հուլիսին նախագահի ընտրություններում առաջադրելու է Բակո Սահակյանի թեկնածությունը, հայտնում է Pan Armenian-ը:

Որոշումն ընդունվել է ԱԺԿ հուլիսի 1-ի նիստի ընթացքում:

Նկատենք, որ Բակո Սահակյանը ստանձնել է Արցախի նախագահի պաշտոնը 2007-ին, վերընտրվել՝ 2012-ին: ԼՂՀ-ում կայացած սահմանադրական փոփոխությունները ենթադրում են նախագահի անուղղակի ընտրություններ՝ խորհրդարանի քվեարկությամբ:


© armedia.am