Հուլիսի 2-ին Դամասկոսում պայթյուն է որոտացել:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն` լրատվամիջոցները հայտնում են Թահրիր հրապարակում ականապատված մեքենայով մահապարտի ինքնապայթեցման և 2 ավտոմեքենաների կառավարվող պայթյունի մասին, որոնք հետապնդել են լավատեղյակ մարմիններին: Հրապարակում, որտեղ տեղի է ունեցել ահաբեկչությունը, ահաբեկիչները նաև մի քանի ռումբ են նետել:
Արդեն հայտնի է դարձել առնվազն 8 զոհի մասին: Եվս 12 մարդ վիրավորվել է: