Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահի և ՌԴ պաշտպանության նախարարի հանդիպումը

20:04     2 հուլիսի, 2017

Հուլիսի 2-ին Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հանդիպումը, հայտնում է  ТАСС-ը՝ հղում կատարելով Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքին:

Հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլում՝ Էրդողանի նստավայրում:

Լրացուցիչ որևէ տեղեկություն չի հաղորդվում:


© armedia.am