Ֆրանսիայում անհայտ անձիք մզկիթի մոտ կրակ են բացել մարդկանց վրա. կան վիրավորներ

11:31     3 հուլիսի, 2017

Ֆրանսիայի Ավինյոն քաղաքի մզկիթի մոտ տեղի ունեցած հրաձգության արդյունքում 8 մարդ է տուժել, հայտնում է Интерфакс-ը:

Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Տեղի ոստիկանության հաղորդմամբ երկու տղամարդ մզկիթի մոտ դուրս են եկել մեքենայից և կրակ են բացել մզկիթից դուրս եկող մարդկանց ուղղությամբ: Ոստիկանությունում նշում են սակայն, որ հարձակման թիրախը կրոնական հաստատությունը չի եղել, իսկ տեղի ունեցածն ահաբեկչություն չի:


© armedia.am