Թրամփը հեռախոսով զրուցել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ

12:30     3 հուլիսի, 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսով զրուցել է Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Կատարի ղեկավարների հետ, հայտնում է ABCnews-ը՝ հղվելով Սպիտակ տան մամլո ծառայությանը:

Երեք երկրների ղեկավարների հետ զրույցի ընթացքում Թրամփն անհանգստաւոթյւոն է հայտնել Կատարի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նա նաև ընդգծել է ահաբեկչության ֆինանսավորումը դադարեցնելու կարևորությունը:

«Նախագահը նշել է, որ տարածաշրջանում միասնականությունը կենսական նշանակությունը ունի ահաբեկչության դեմ պայքարի և տարածաշրջանում կայունության հաստատման մասին Էր-Ռիադում կայացած գագաթաժողովների շրջանակներում դրված խնդիրների հաղթահարման համար», - ասվում է հայտարարության մեջ:


© armedia.am