ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսով զրուցել է Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Կատարի ղեկավարների հետ, հայտնում է ABCnews-ը՝ հղվելով Սպիտակ տան մամլո ծառայությանը:
Երեք երկրների ղեկավարների հետ զրույցի ընթացքում Թրամփն անհանգստաւոթյւոն է հայտնել Կատարի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նա նաև ընդգծել է ահաբեկչության ֆինանսավորումը դադարեցնելու կարևորությունը:
«Նախագահը նշել է, որ տարածաշրջանում միասնականությունը կենսական նշանակությունը ունի ահաբեկչության դեմ պայքարի և տարածաշրջանում կայունության հաստատման մասին Էր-Ռիադում կայացած գագաթաժողովների շրջանակներում դրված խնդիրների հաղթահարման համար», - ասվում է հայտարարության մեջ: