Ֆրանսիայի գործազուրկ բնակիչներից մեկի նկատմամբ ահաբեկչության մեղադրանք է ներկայացվել: Տղամարդը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին գնդակահարելու մտադրության մասին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
23-ամյա երիտասարդ տղամարդը, պատրաստվել է Կալաշնիկով տեսակի հրացան ձեռք բերել և հուլիսի 14-ին՝ Ֆրանսիայի ազգային տոնին, հարձակում կատարել Մակրոնի նկատմամբ:
Իր մտարդրությունների մասին ֆրանսիացին, ով հայտնի է իր աջակողմյան հայացքներով, գրել է ինտերնետ-ֆորումներից մեկում, որտեղից էլ օգտատերերն ինֆորմացիան փոխանցել են ոստիկանությանը: Հուլիսի մեկին տղամարդուն ձերբակալել են Արժանտյո քաղաքում գտնվող իր տանը:
Տղամարդու մոտ արձանագրել են հոգեկան անհանավասարակշռություն՝ միաժամանակ նշելով, որ նա պատասխանատու է իր գործողությունների համար: