Փհենյանը հայտարարել է, որ հյուսիսկորեական հրռիթները կարող են հարվածել աշխարհի ցանկացած կետի

16:49     3 հուլիսի, 2017

Հյուսիսային Կորեան Կորեայի ազգային բանակի օրվա առթիվ նախազգուշացրել է, որ իր հրթիռները կարող են հարված հասցնել աշխարհի ցանկացած կետի, հաղորդում է «ՐԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հս. Կորեայի կենտրոնական կուսակցական թերթում՝ «Նոդոն Սինմուն»-ում,  այդ մասին հյուսիսկորեական հրթիռների պատկերազարդումով հոդված է հրապարակվել:

«Կորեայի ազգային բանակի ռազմական ուժերն ունակ են ցանկացած պահի Երկիր մոլորակի ցանկացած կետի հարված հասցնել»,- պնդում է թերթը: Հոդվածում նշվում է, որ հարյուր հարվածներից հարյուրն էլ նշանակետին կհասնեն, քանի որ բջջային մեկնարկային արագային կարգավորիչների շնորհիվ, այդ հրթիռները հնարավոր չէ կասեցնել:

Պետք է նշել, որ թերթում այս անգամ, ի տաբերություն նախորդ հրապարակման, չկան ԱՄՆ ռազմական բազաները թիրախավորելու ուղղակի սպառնալիքներ:


© armedia.am