Կատարը պատասխանել է արաբական երկրների պահանջին

18:10     3 հուլիսի, 2017

Կատարի արտաքին գործերի նախարար Մուհամմադ բեն Աբդուրահման ալ Թանին ժամանել է Քուվեյթ, որպեսզի փոխանցի Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած արաբական երկրների ներկայացրած պահանջներին իրենց պատասխանը, հայտնում է РИА Новости-ն:

Կատարի հետ հարաբերությունները խզած չորս երկրներ՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսն ավելի վաղ համաձայնել էին երկարացնել Դոհային տված վերջնաժամկետը 48 ժամով:

Նրանց ներկայացրած վերջնագիրը պարունակում է 13 պահանջ, որոնցում ներառված են՝ դիվանագիտական ու ռազմական հարաբերությունների մակարդակի իջեցում Իրանի հետ, թուրքական ռազմական բազայի փակում, ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորման դադարեցում, արաբական երկրների ներքին գործերին միջամտելուց հրաժարում, ինչպես նաև Al-Jazeera արբանյակային ողջ հեռուստացանցի փակում:


© armedia.am