Ֆրանսիական նավթագազային Total ընկերությունը Թեհրանի հետ պայմանագիր է կնքել գազային հանքավայրի մշակման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է իրանական Press-TV հեռուստաալիքը Total-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Պուիյանեն և Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն 4.8 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիր են ստորագրել, որը նախատեսված է 20 տարվա համար:
Total-ը դարձել է արևմտյան առաջին նավթագազային ընկերությունը, որը վերադարձել է իրանական շուկա Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումից հետո: