Հյուսիսային Կորեայի արձակած հերթական բալիստիկ հրթիռն ընկել է Ճապոնիայի տնտեսական գոտում

10:10     4 հուլիսի, 2017

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել, որն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում, հայտնում է ճապոնական NHK հեռուստաընկերությունը:

«Բալիստիկ հրթիռն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում: Ներկա դրությամբ տեղեկություններ չկան տարածաշրջանում նավերի կամ օդանավերի վնասվելու մասին», - հայտնել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան:

Նրա խոսքերով հրթիռի թռիչքը տևել է 40 րոպե:


© armedia.am