Նարենդրա Մոդին կդառնա Հնդկաստանի առաջին գործող վարչապետը, ով կայցելի Իսրայել, հայտնում է РИА Новости-ն: Ակնկալվում է, որ Մոդին, ի տարբերություն օտարերկրյա բազմաթիվ առաջնորդների, չի համատեղի Իսրայել իր այցը Պաղեստին այցելության հետ:
Նշենք, որ Հնդկաստանը երկար տարիներ անխոս աջակցություն է ցուցաբերում Պաղեստինին միջազգային հարթակներում: Պաղեստինյան հողերի օկուպացիայի պատճառով Հնդկաստանը Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ընդամենը քառորդ դար առաջ: