Սիրիայի հարցով միջազգային բանակցություններ

12:20     4 հուլիսի, 2017

Այսօր Աստանայում մեկնարկել է Սիրիայում տիրող իրավիճակի կարգավորման հարցով երկօրյա բանակցություների հինգերորդ փուլը:  Ինչպես հայտնում է РИА "Новости"-ն, այն մեկնարկել է Սիրիայում զինադադարի երաշխավորների (Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համատեղ աշխատանքային խմբի նիստով:

Բանակցությունների հիմնական թեման լարվածության թուլացման գոտիների որոշումն է, որոնց հաստատման մասին հուշագիրը հանդիսացավ մայիսի 3-4-ը տեղի ունեցած նախորդ փուլի արդյունք:

Հինգերորդ փուլի ևս մեկ թեմա կլինի ազգային համերաշխության սիրիական հանձնաժողովի ստեղծման հարցը: Նախատեսվում է քննարկել նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գտնվող և այդ միջազգային կազմակերպության համաշխարհային ժառանգության ցանկում ներառված սիրիական մշակութային վայրերի ականազերծմանն առնչվող հարցերը:

Նշենք, որ նախօրեին տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ փորձագետների մակարդակով, այսօր դրանք տարբեր ձևաչափերով կշարունակվեն պատվիրակությունների ղեկավարների մակարդակով:  


© armedia.am