Արցախի ու Սյունիքի եկեղեցիներն արդեն կունենան ազգային գորգեր

15:27     4 հուլիսի, 2017

Նախատեսվում է Արցախի, ապա Սյունիքի եկեղեցիների խորհրդային տեխնոլոգիական գորգերը  փոխարինել ազգային գորգերով, հայտնում է Pan Armenian-ը:

Նախաձեռնության հեղինակը և ֆինանսավորաողը հանդիսանում մի բարերար, ով առայժմ ցանկանում է անանուն մնալ:

Աղբյուրի համաձայն՝ Մեգերյան կարպետում առայժմ գործվում է 5 գորգ` 3-ը Գանձասարի եկեղեցու համար, երկուսը՝ Արցախի նախագահական նստավայրի:

Գծագրերը պատրաստ են նաև Ղազանչեցոցի, Ամարասի, Դադիվանքի եկեղեցիների համար: Բոլորն էլ եզակի են իրենց տեսակի մեջ: Նախշազարդերի նոր հորինվածքով ու անգամ ավանդական գորգից խիստ տարբեր նոր կառուցվածքով են:

Գանձասարի եկեղեցու ուղեգորգը, խորանի, նախախորանի գորգերը, ԼՂՀ նախագահի նստավայրի աշխատասենյակի ու նախասրահի գորգերը պատրաստ են ուղևորվել Արցախ:


© armedia.am