ԱՄՆ կողմից ղեկավարվող կոալիցիայի ավիահարվածներին զոհ է գնացել 9 խաղաղ բնակիչ

16:19     4 հուլիսի, 2017

ԱՄՆ կողմից ղեկավարվող միջազգային կոալիցիայի ավիացիան սիրիական Հասակե նահանգում գտնվող Քաշքաշ Ազ-Զիյանաթ գյուղին հարվածներ է հասցրել, փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը:

Օդային հարվածների արդյունքում զոհվել է 9 խաղաղ բնակիչ: Նշվում է, որ հարվածներն իրականացվել են ԻՊ դեմ պայքարի շրջանակում:

Քաշքաշ Ազ-Զիայանթը գնտվում է Շադադի քաղաքից 15 կմ հեռավորության վրա:


© armedia.am