Ամերկիացի գիտնականների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Արևի ակտիվությունը վերջին մի քանի տարիների ընթացքում զգալիորեն նվազել է: Երևույթի պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն այս գործընթացը կարող է առաջացնել անդառնալի եղանակային փոփոխություններ, փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը:
Գիտնականների խոսքերով, Արևը գտնվել է մեծագույն մաքսիմումի փուլում՝ գերազանցելով բազմամյա նորման, սակայն 2008թ.-ից մեկնարկած ցիկլն անհանգստության տեղիք է տալիս, քանի որ այս ընթացքում ֆիքսվել է Արևի բավական ցածր ակտիվություն:
Եթե այս գործընթացը շարունակվի, ապա գիտնականները չեն բացառում Արևի վրա այսպես կոչված «անոմալ հանգստության» առաջացում, ինչը եղանակային անդառնալի փոփոխությունների կարող է հանգեցնել: