Հայաստանում ընթանում է Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության համաժողովը, որի քննարկման թեմաներն են Հայաստանի մակրոտնտեսական վիճակի վերլուծությունը, դրամավարկային քաղաքականությունը և գործակալության վարկանիշային գնահատականը, փոխանցում է B24 –ը:
Գործակալության ԱՊՀ և Սևծովյան տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Դմիտրի Սուրկովի կարծիքով` Երևանում երկրորդ անգամ անցկացվող համաժողովը կդառնա ավանդույթ: «Քննարկելու ենք Հայաստանի մակրոտնտեսակն վիճակը, բանկային համակարգը, մեր գործակալության վարկանիշային գնահատականը և այլն», - ասաց նա:
ՀՀ ԿԲ ղեկավար Ներսես Երիցյանի կարծիքով գործակալության համաժողովը կարևորվում է երկրում տեղի ունեցող դրամավարկային փոփոխությունները հասկանալու գնահատելու տեսանկյունից:
Սա Հայաստանում գործակալության երկրորդ համաժողովն է: