Պարսից ծոցի երկրները հաստատել են իրենց վերջնագրին Կատարի պատասխանի ստացումը

11:40     5 հուլիսի, 2017

Կատարի իշխանությունները պատասխանել են Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրաթների, Բահրեյին և Եգիպտոսի մեղադրանքին, հաղորդում է  Gazeta.ru-ն:

«Չորս արաբական երկրները Կատարից Քուվեյթի միջոցով ստացել են պատասխան իրենց իսկ առաջադրած վերջանգրի ժամկետին ընդառաջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ընդ որում, Կատարի պաշտոնական պատասխանի մասին մանրամասներ չկան: Նշվում է միայն, որ Կատարի հաղորդագրությանը համատեղ պատասխանը կտրվի «հարմար ժամանակ»:

Ավելի վաղ, Կատարի Արտաքին գործերի նախարար Մուհամադ բեն Աբդուրահման ալ-Տանին պաշտոնական պատասխանով մեկնել էր Քուվեյթ:


© armedia.am