Կատարի իշխանությունները պատասխանել են Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրաթների, Բահրեյին և Եգիպտոսի մեղադրանքին, հաղորդում է Gazeta.ru-ն:
«Չորս արաբական երկրները Կատարից Քուվեյթի միջոցով ստացել են պատասխան իրենց իսկ առաջադրած վերջանգրի ժամկետին ընդառաջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ընդ որում, Կատարի պաշտոնական պատասխանի մասին մանրամասներ չկան: Նշվում է միայն, որ Կատարի հաղորդագրությանը համատեղ պատասխանը կտրվի «հարմար ժամանակ»:
Ավելի վաղ, Կատարի Արտաքին գործերի նախարար Մուհամադ բեն Աբդուրահման ալ-Տանին պաշտոնական պատասխանով մեկնել էր Քուվեյթ: