ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի երեկոյան պաշտոնական այցով կմեկնի Լեհաստան: Այցի հետ կապված պաշտոնական միջոցառումները տեղի կունենան հինգշաբթի, փոխանցում է «ՐԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նախատեսվում է, որ ԱՄՆ նախագահի ինքնաթիռը վայրէջք կկատարի Վարշավայից ոչ հեռու գտնվող զինվորական օդանավակայանում, իսկ արդեն հինգշաբթի առավոտյան կմեկնարկեն Թրամփի հանդիպումները լեհական իշխանությունների հետ:
Այցը կեզրափակվի Թրամփի ելույթով, որը տեղի կունենա Վարշավայի վերածննդի հուշարձանի մոտ: