Լեհաստանն ԱՄՆ հետ աշխատում է երկարաժամկետ գազային պայմանագիր կնքելու ուղղությամբ: Այդ մասին հայտարարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան PAP գործակալությանը տված հարցազրույցում, հաղորդում է «ՐԻԱ Նովոստի» գործակալությունը:
Դուդայի խոսքերով Թրամփի հետ բանակցություններում կքննարկվեն «էներգետիկ անվտանգության, ինչպես նաև ԱՄՆ որևէ սուբյետկի հետ ապագա պայմանագրի» հետ կապված հարցեր: Նշվում է, որ խոսքը LNG մատակարարի մասին է:
Լեհաստանի նաագահը նշել է, որ առաջին մատակարարումն արդեն իսկ իրականացվել է:
Նշենք, որ վերջերս Լեհաստանն ԱՄՆ-ից գնել է հեղուկ գազի առաջին տանկերը:
Հիշեցնենք, որ այսօր երեկոյան Թրամփը պաշտոնական այցով կժամանի Լեհաստան: