ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն արձագանքել են հուլիսի 4-ի երեկոյան արցախա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած սրացմանը։
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տեղեկատվություն են ստացել հուլիսի 4-ի ուշ երեկոյան Ֆիզուլիի շրջանի Ալխանլի գյուղում վերսկսված բռնության մասին, որը հանգեցրել է զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հրատապ կերպով կոչ են անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները։ Բռնությունը միայն նոր բռնություն է ծնում և ոչինչի չի հանգեցնում։ Այս երկարաձգվող հակամարտությունը կարգավորելու կողմերի համար միակ պատասխանատու և մարդասիրական ճանապարհը վստահությամբ բանակցությունների սեղան վերադառնալն է։
Համանախագահներն իրենց ցավակցությունն են հայտնում զոհերի ընտանիքներին»,- ասված է հայտարարության մեջ։