Ադրբեջանի կողմից հետագա սադրանքներից և կորուստներից խուսափելու համար Բաքուն պետք է համաձայնի կատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Այդ մասին իր Թվիթերյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ի երեկոյան նոր սրացում է արձանագրվել արցախա-ադրբեջանական սահմանին։
«Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ: Ադրբեջանական սադրիչ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել»,- ասվում է Արցախի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ: