ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-յան իր էջում նշել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ հեռախոսազրույցներում խոսել է հուլիսի 4-ին Արցախի սահմանին Ադրբեջանի ձեռնարկած սադրանքի և դրա հետևանքների մասին:
«ԱԳ նախարար Նալբանդյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Կասպշիկի հետ հեռախոսազրույցներում ներկայացրել է Ադրբեջանի սադրանքի հետևանքները»,- հայտնել է նա: