Ուռուցքաբանների միջազգային խումբն ԱՄՆ-ից, Գերմանիայից և Ավստրիայից քաղցկեղի դեմ անհատականացված պատվաստանյութերի փորձարկում է իրականացրել: Այդ մասին ասվում է Nature ամսագրում տեղ գտած հոդվածում, փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը:
Հետազոտությունների արդյունքները փաստում են, որ պատվաստանյութի ազդեցությունը շատ նման է ինֆեկցիոն հիվանդությունների պատվաստանյութերի ազդեցությանը:
Պրեպարատի յուրահատուկ բաղադրիչները խթանում են օրգանիզմի իմունային պատասխանը: Նյութը ներմուծվում է հիվանդի օրգանիզմ՝ այնպիսի իմունային ակտիվություն խթանելու նպատակով, որը կհաղթահարի ուռուցքը: