Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժերար Կոլոն հայտարարել է, որ իրենց երկրում պոտենցիալ ահաբեկիչների ցանկից մոտ հարյուր մարդ օրինական տիրապետում է զենքի, հաղորդում է «ՐԻԱ Նովոստի» գործակալությունը:
Սենատում անցկացվող ահաբեկչության դեմ պայքարի թեմայով լսումներին նախարարը հայտարարել է, որ իշխանությունները «ճանաչել են մոտ հարյուր մարդու», ովքեր ունեն զենքի լիցենզիա, չնայած հանգամանքին, որ որպես պոտենցիալ ահաբեկիչներ, իշխանությունների ուշադրության կենտրոնում են: