ՀՀ Կառավարության հուլիսի 6-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը խոսել է թվային օրակարգի մասին: Վարչապետը, մասնավորապես, նշել է, որ Կառավարության հնգամյա ծրագրով սահմանված են թվային օրակարգից բխող մի շարք համալիր միջոցառումներ՝ հստակ ժամկետներով, այդ թվում՝ պետական և մասնավոր հատվածների համագործակցության, թվային ռազմավարության ու գործողությունների ծրագրի ընդունմամբ, փոխանցում է panarmenian.net-ը:
Վարչապետի խոսքերով՝ օրակարգի շրջանակում արդեն իսկ ձևավորվել է թվային զարգացմանն աջակցող խորհուրդ ու մշակման փուլում է գտնվում միասնական թվայնացված միջավայրի իրագործման ծրագիրը։
Հաշվի առնելով միջազգային փորձն ու առկա զարգացումները՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ ժամանակակից թվային օրակարգի իրագործումը պահանջում է միասնական, մասնագիտացված և համակարգված մոտեցումներ:
«Պետք է ունենանք մի կենտրոն, որը կկանոնակարգի մեր ամբողջ քաղաքականությունը», - նշել է վարչապետը: