Հուլիսի 4-7-ը աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուսում են գտնվում Արցախի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը և Արցախի Հանրապետություն-Լիտվայի Հանրապետություն բարեկամական խմբի անդամ, պատգամավոր Լյուդմիլա Բարսեղյանը, հաղորդում է Artsakhpress-ը:
Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այցի ընթացքում խորհրդարանականները մասնակցել են Վիլնյուսի «Վարտեյ» պատկերասրահում տեղի ունեցած «Արցախ. հին երկրի երիտասարդ պետությունը» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությանը, որը կազմակերպվել է «Բալթյան հայերի միության» կողմից։
Ցուցահանդեսին ներկայացվել են Արցախի պատմամշակութային հուշարձանները, ինչպես նաև կենցաղն արտացոլող շուրջ երեք տասնյակ լուսանկարներ։
Միջոցառմանը մասնակցել են Լիտվայի Հանարպետության հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և Լիտվայում ՀՀ դեսպանության անձնակազմը։