Ջիգարխանյանի նախկին կնոջը մեղադրել են նրա դեմ մահափորձի կազմակերպման մեջ

13:36     6 հուլիսի, 2017

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը՝ Տատյանա Վլասովային, մեղադրել են նախկին ամուսնու ու նրա ներկայիս կնոջ դեմ մահափորձ կազմակերպելու մեջ, գրում է «Комсомольская правда»-ն։

Վլասովան «Ուղիղ եթեր» շոուի ժամանակ պատմել է, որ Արմեն Ջիգարխանյանի հետ Մոսկվայի իրենց անշարժ գույքի վերաբերյալ խոսակցությունից հետո իրեն զանգել են ոստիկանությունից և ասել, որ իր դեմ քրեական գործ է հարուցված:

«Իմ փաստաբանի հետ գնում եմ ոստիկանական բաժանմունք… Այնտեղ իմացա, որ կնոջ վրա քիմիական թթու եմ ուզում լցնել, ցանկացել եմ տունն ու մեքենան այրել, մարդասպաններ վարձել», - ասել է Վլասովան՝ կարծիք արտահայտելով, որ Արմեն Ջիգարխանյանի դիմումը կեղծ է եղել, քանի որ մեծատառ «Ա» նման չի եղել իր ձեռագրին:

Քրեական գործը կարճվել է, սակայն Ջիգարխանյանի և Վլասովայի միջև  Մոսկվայի կենտրոնում գտնվող տան վերաբերյալ դատական գործը շարունակվում է: Արմեն Ջիգարխանյանն ու Տատյանա Վլասովան ամուսնալուծվել են 2015 թվականին՝ 50 տարվա համատեղ կյանքից հետո։ Համատեղ կյանքի ընթացում նրանք երեխաներ չեն ունեցել։


© armedia.am