Ստամբուլում թուրքական ոստիկանությունը ձերբակալել է ութ առաջատար իրավապաշտպանների, այդ թվում՝ Amnesty International տեղի ներկայացուցչության տնօրեն Իդիլ Էսթերին, հաղորդում է Gazeta.ru-ն:
Ինչպես հաղորդել են իրավապաշտպան կազմակերպությունից, ոստիկանական արշավի համար ոչ մի հիմնավորում չկա: Կազմակերպությունում ակցիան անվանում են իշխանական դիրքի չարաշահում:
Նշենք, որ Թուրքիայում դեռ պահպանվում է արտակարգ դրությունը, որը ընդունվել էր 2016թ.-ի հուլիսի 15-ին նախագահ Էրդողանի հրահանգով: