Թուրքիայի փոխվարչապետին Նիդեռլանդներում «persona non grata» են հայտարարել

12:55     7 հուլիսի, 2017

Նիդերլանդների իշխանությունները Թուրքիայի փոխվարչապետ Թուղրուլ Թյուրքեշին հայտարարել են «persona non grata», հայտնում է gazeta.ru-ն:

Նման որոշումն ընդունվել է Թուրքիայում ձախողված հեղաշրջման տարելիցին նվիրված միջոցառմանը մասնակցելու Թյուրքեշի պլանների պատճառով: Նշվում է, որ միջոցառումը կազմակերպում են Նիդերլանդներում բնակվող թուրքերը:

Նիդերլանդների իշխանություններն ընդգծում են, որ Թյուրքեշի և թուրքական կառավարության այլ ներկայացուցիչների ներկայությունը իրենց երկրում անցանկալի է կապված երկու երկրների միջև հարաբերությունների ներկայիս վիճակի հետ:


© armedia.am