Նիդերլանդների իշխանությունները Թուրքիայի փոխվարչապետ Թուղրուլ Թյուրքեշին հայտարարել են «persona non grata», հայտնում է gazeta.ru-ն:
Նման որոշումն ընդունվել է Թուրքիայում ձախողված հեղաշրջման տարելիցին նվիրված միջոցառմանը մասնակցելու Թյուրքեշի պլանների պատճառով: Նշվում է, որ միջոցառումը կազմակերպում են Նիդերլանդներում բնակվող թուրքերը:
Նիդերլանդների իշխանություններն ընդգծում են, որ Թյուրքեշի և թուրքական կառավարության այլ ներկայացուցիչների ներկայությունը իրենց երկրում անցանկալի է կապված երկու երկրների միջև հարաբերությունների ներկայիս վիճակի հետ: