ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջին hայտարարությամբ արձանագրել են, որ Ադրբեջանը խախտել է Ժնևի կոնվենցիայի դրույթները: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:
«Համանախագահները ֆիքսել են, որ Ադրբեջանը սադրանք է իրականացրել` խախտելով Ժնևի կոնվենցիայի դրույթները» - նշել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակը: