Երեկ Շվեյցարիայի Ժնև քաղաքում մեկնարկեց "Գրան Պրի" մրցաշարի 3-րդ փուլը։ Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը Չաո Լին էր, ում հետ պայքարը 45-րդ քայլին ավարտվեց ոչ ոքի արդյունքով։ Այսօր Լևոնը սևերով մրցում էր Դմիտրի Յակովենկոյի հետ։ Խաղն ավարտվեց 51-րդ քայլում՝ Լևոնի հաղթանակով, հաղորդում է Chess.am-ը։
Այս պահի դրությամբ "Գրան Պրի"-ի մրցաշարային աղյուսակը 2 միավորով գլխավորում է Տիմուր Ռաջաբովը։ Հարիկրիշնան, Արոնյանը, Մամեդյարովն ու Ադամսը 1․5 միավորով կիսում են 2-5-րդ տեղերը։ Գրիշչուկ- Ռապորտ պայքարը դեռ շարունակվում է։
Վաղը տեղի կունենան 3-րդ տուրի հանդիպումները, որոնց ուղիղ միացմամբ կարող եք հետևել հղումով՝