Ադրբեջանի ագիտպրոպը կրկին իր տարերքի մեջ է: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը, հայտնում է News.am-ը։
«Այդ ոլորտի մանրահատակային պատասխանատուները նորից անցել են իրենց քաղաքացիական բնակչության թիկունքում կրակակետեր բացազատող «ամենազոր» բանակի այսօր ունեցած երևակայական «հաջողությունները» իրականի փոխարեն մատուցելու և դրանցով սեփական հանրությանը «գոտեպնդելու» ինքնախաբեությանը:
ՊԲ մամուլի ծառայությունն օրվա ընթացքում արդեն երկու անգամ անդրադարձել է շփման գծում տեղի ունեցած դեպքերի իրական զարգացումներին ու նաև հրապարակել հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում վիրավորում ստացած մեր երեք զինծառայողների անունները: Ինչ վերաբերում է ալիևյան ագիտպրոպի ապատեղեկատվական կերակրամանից սնվող անգլուխների հրապարակումներին առ այն, թե իբր «ադրբեջանական զինուժի թիրախային հարվածներից շարքից հանվել է մեծ քանակությամբ կենդանի ուժ, մի քանի միավոր ռազմական տեխնիկա և ռազմական նշանակության օբյեկտների ենթակառուցվածքներ» , ապա դրանք ոչ այլ ինչ են, քան սեփական անզորությունը քողարկելու ճարահատյալ քայլ»,- նշել է նա: