Հալեպի հայկական թաղամասի սրճարանը 4 տարի շարունակ փակ է եղել այն բանից հետո, երբ քաղաքում սկսվել են ռազմական գործողություններ։ Սակայն այն վերաբացվել է հունիսին՝ վեց ամիս անց այն օրից, երբ կառավարությունն ազատեց քաղաքը, հայտնում է AFP-ն։
Լիաթոք ծիծաղն ու երեխաների ձայները փոխարինել են սրճարանում ռումբերի պայթյունների ձայներին։
«Այստեղ լինելը նման է երազանքի», - ասել է Թալինե Մինասյանը, ով հայ համայնքի անդամ է։
Սրճարանը բացվել էր 2007 թվականին և անմիջապես դարձել էր թաղամասի բնակիչների սիրելի վայրը։ «Մենք հավատում էինք, որ եթե սրճարանը նորից բացվի, մարդիկ կվերադառնան», - նշել է Մինասյանը։ «Մենք մեկ ընտանիք ենք», - հավելել է նա։