Օրնելա Մուտին կտուգանվի Պուտինի հետ ընթրիքի համար

15:10     8 հուլիսի, 2017

Տրիեստեի վերաքննիչ դատարանը մեղմել է իտալացի դերսանուհի Օրնելա Մուտիի պատիժը, ով 2015 թվականին դատապարտվել էր կեղծ բժշկական տեղեկանքի հիման վրա ներկայացումը բաց թողնելու համար, հայտնում է BBC-ն։

Մուտին 600 եվրոյի փոխարեն կվճարի 500 եվրո տուգանք, բացի  այդ, կրճատվել է նրա ազատազրկման ժամկետը՝ 8 ամսի փոխարեն կես տարի։ Պայմանական ազատազրկման համար դերասանուհին պետք է տուժող կողմին վճարի 30 հազար եվրո։

Դերասանուհու դեմ մեղադրանք ներկայացրել էր Պորդենոնե թատրոնի տնօրինությունը։ Նրանք պնդում էին, որ Մուտին ներկայացրել է կեղծ բժշկական տեղեկանք ներկայացմանը չմասնակցելու համար։

Ներկայացման փոխարեն իտալական կինոյի աստղը մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու բարեգործական ընթրիքի, որին ներկա է գտնվել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Տեղի ունեցածից հետո Մուտին ներողություն է խնդրել հանդիսատեսից։ Նա մեկնաբանել է, որ իր հիվանդության պատճառով չէր կարող խաղալ ներկայացման մեջ, սակայն բարեգործական ընթրիքին կարող էր մասնկացել, քանի որ այնտեղ խոսելը պարտադիր չէ։


© armedia.am