Հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլի երրորդ տուրում ոչ-ոքի խաղաց Ադրբեջանի ներկայացուցիչ Թեյմուր Ռադջաբովի հետ:
Երեք տուրերից հետո վաստակած 2.5 միավորով առաջատար է Թեյմուր Ռադջաբովը: Լևոն Արոնյանն ու ևս չորս շախմատիստներ վաստակել են 2-ական միավոր:
Հուլիսի 9-ին Արոնյանը սևերով կխաղա ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: