Անկարան կասեցրել է Կլիմայական փոփոխությունների շուրջ Փարիզյան համաձայնագրի վավերացումը` պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու վերջնական որոշումից հետո: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, հայտնում է Sputnik News-ը:
«ԱՄՆ-ի նախաձեռնած քայլերից հետո թուրքական խորհրդարանը կասեցրել է Փարիզյան համաձայնագրի վավերացումը», - ասել է Էրդողանը՝ հավելելով, որ Թուրքիան չի վավերացնի այդ պայմանագիրը, քանի դեռ իրենց տրված խոստումը չի կատարվել: