Մոսկվայում 51-ամյա հասակում մահացել է հայտնի լրագրող և բլոգեր Անտոն Նոսիկը, այս մասին գրում է Tert.am-ը՝ հղվելով BBC-ի ռուսական ծառայությանը։
Ռուս լրագրող Դեմյան Կուդրյավցևը Twitter-ի իր պաշտոնական էջում, հայտնելով Նոսիկի մահվան մասին, նշել է, որ հոգեհանգստի և թաղման օրվա մասին նախապես կտեղեկացվի։
Ըստ տեղեկությունների՝ Մահվան պատճառը սրտի նոպան է եղել։