Գերմանացի զինվորականները սկսել են լքել Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազան, հայտնում է Reuters-ը:
Լրատվամիջոցների տվյալներով Ինջիրլիքը լքելուց հետո գերմանական ավիացիան կշարունակի պայքարը ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ Հորդանանում գտնվող ավիաբազայից:
Հիշեցնենք, որ Բեռլինը իր զինվորականներին դուրս է բերում Ինջիրլիքից երկու երկրների միջև քաղաքական ճգնաժամի պատճառով: